Բրյուսելյան այցի շրջանակներում ԵԺԿ-ի գագաթաժողովում ելույթ ունենալով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին և նշել, որ Ադրբեջանի սադրանքները սպառնում են ողջ տարածաշրջանի անվտանգությանը, կասկածի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:
«Լևադա» հետազոտական կենտրոնի հունիսի առաջին երկու շաբաթներին 1500 ռուսաստանցիների շրջանում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ պետական կառավարման ողջ համակարգը աստիճանաբար հեղինակազրկվում է` կորցնելով երբեմնի բարձր վարկանիշը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հարձակվելու սիրիական ցանկացած ստորաբաժանման վրա, եթե սպառնալիք տեսնի իր ազգային անվտանգության համար:
Գերմանիան ուղևորվում է տուն, և դա Իտալիայի հավաքականի կամքով, որն առարկայնորեն ապացուցեց իր բոլոր թերահավատներին, որ Իսպանիայի ընտրանու հետ եզրափակչում խաղալու իրավունքը պատկանում է իրեն: Միայն ու միայն իրեն:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...